ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 2 միլիոն 502 հազար դրամ՝ քաղաքապետարանի համար պլանշետներ ձեռք բերելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։
Տեղեկանում ենք, որ պայմանագիրը կնքվել է «Օազիս Կոմպյուտեր» ՍՊ ընկերության հետ էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Պայմանագրից տեղեկանում ենք, որ ձեռք է բերվել 15 հատ «Blackview 8 pro» տեսակի պլանշետ։ Նշված է, որ դրանք նախատեսված են երկրատեղեկատվական համակարգի դաշտային/դրսային աշխատանքներում կիրառման համար։ Պլանշետները բազմաֆունկցիոնալ արտադրական նշանակության են, նախատեսված ներառյալ փոշու, խոնավության, հարվածների և ջերմաստիճանի տատանումների պայմաններում աշխատանքի համար։ Կոմպլեկտացիան ներառում է սնուցման ադապտեր, լիցքավորման մալուխ, գրիչ, ձեռքի բռնակ, պատյան, փաստաթղթեր։