Իրանը կապահովի Հորմուզի նեղուցով անցնող հնդկական նավերի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Նյու Դելիում Իրանի դեսպանատունը։
«Մեր հնդիկ ընկերները անվտանգ են, վստահ եղեք։ Միայն Իրանն ու Օմանն են որոշելու Հորմուզի նեղուցի ապագան», – ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Իրանը նախկինում առաջարկել էր Օմանին համատեղ մոնիթորինգ անցկացնել Հորմուզի նեղուցում իրավիճակի վերաբերյալ՝ անվտանգ նավարկությունն ապահովելու համար:
Հնդկաստանը այն քիչ երկրներից է, որոնց նավթ և հեղուկ բնական գազ տեղափոխող նավերին Իրանը թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով դեպի Հնդկական օվկիանոս։ Թեհրանի որոշումը համընկավ Հնդկաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության վերսկսման հետ, որը կասեցվել էր 2019 թվականին՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Bloomberg-ի տվյալներով՝ Հնդկաստանը իրանական հեղուկ բնական գազի իր առաջին խմբաքանակը գնել է մարտին։