
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի համաձայն՝ Թուրքիայի Կարս քաղաքում կայանալիք «Հեյդար Ալիև-2026» համատեղ զորավարժությունների նախապատրաստման շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պետական դրոշների փոխանակման արարողություն։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ Ադրբեջանի պետական օրհներգի կատարումից հետո Ումիդ կամրջի վրա տեղի է ունեցել երկու երկրների պետական դրոշների փոխանակման արարողություն։
Նշվում է, որ զորավարժության նպատակն է ժամանակակից պատերազմի սկզբունքներին համապատասխան համատեղ գործողություններ պլանավորել և իրականացնել, համակարգումը կազմակերպել, համապարփակ մարտական աջակցության փորձի փոխանակում կատարել, ինչպես նաև անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները կատարելագործել։