Ուլյանովսկի մարզում Չելյաբինսկ-Մոսկվա գնացքի յոթ վագոն դուրս է եկել ճանապարհից

Ուլյանովսկի մարզում՝ Բրյանդինո կայարանի շրջանում, յոթ ուղևորատար վագոն դուրս է եկել ռելսերից, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Տեղում երթևեկությունը դադարեցված է, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունները։

«Ռուսական երկաթուղիների» հաղորդմամբ՝ր կազմակերպվել է օպերատիվ շտաբ՝ ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովի ղեկավարությամբ։ Պարզվում են միջադեպի պատճառները ։

Հետևանքների վերացման համար վերականգնողական գնացքներն ուղարկվել են Ուլյանովսկ, Բուգուլմա, Սիզրան և Ռուզաևկա կայարաններից:

Leave a Comment