Արգենտինայի կառավարությունը Բուենոս Այրեսում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտարարել է «պերսոնա նոն գրատա»։ Այդ մասին հայտարարություն է տարածել երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ Իրանի ժամանակավոր ներկայացուցիչ Մոհսեն Սոլթանի Թեհրանին ճանաչվել է «պերսոնա նոն գրատա»՝ Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիման վրա, և նրան հանձնարարել են 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։
Որոշումը ընդունվել է ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության, որը վերաբերում էր Արգենտինայի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն։
