Պորոշենկոն 22 միլիոն դոլարի արժեթղթեր ձևակերպել է կնոջ անունով

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն 2025 թվականի ընթացքում ավելի քան 22,5 միլիոն դոլարի արժեթղթերը ձեւակերպել է կնոջ անունով։ Այս մասին վկայում են նրա ներկայացրած հարկային հայտարագրում տեղ գտած տվյալները։ Արժեթղթերը ձեւակերպվել են որպես «նվեր»։

Բացի այդ, Պորոշենկոն հայտարարագրել է մոտ 35 միլիոն դոլար՝ Ավստրիայի, Կիպրոսի, Թուրքիայի եւ Ուկրաինայի տարբեր բանկերում ի պահ տրված։ Կանխիկ ընդհանուր գումարի չափը, որն ունի Պորոշենկոն, ըստ հայտարարագրի կազմում է 72,2 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ համաձայն Forbes-ի, Պորոշենկոյի ունեցվածքը կազմում է 1,5 միլիարդ դոլար։ Հիշեցնենք նաեւ, որ Պորոշենկոյի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ կա հարուցված։

Leave a Comment