Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով

Մարտին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ 106-րդն է։

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը առաջատարությունը զիջել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի ընտրանուն։ Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին մեր ընտրանին Երևանում ընկերական հանդիպում էր անցկացրել Բելառուսի հավաքականի հետ ու պարտվել 1-2 հաշվով։

Leave a Comment