Եվրոպական գազի պահեստարանները կազմում են գազի տարեկան սպառման 9%-ը, և Եվրոպան արագորեն շարժվում է դեպի էներգետիկ ճգնաժամ։ Ռուսական էներգակիրների վերադարձը եվրոպական շուկա կարող է կանխել գների աճը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Եվրոպան հսկայական քայլերով շարժվում է դեպի էներգետիկ ճգնաժամ, քանի որ Իրանի հետ պատերազմը մեղմացման որևէ նշան ցույց չի տալիս, և այս պատերազմը ներկայումս արգելափակում է աշխարհի նավթի սպառման 20%-ը: Միևնույն ժամանակ, ԵՄ տարեկան սպառման միայն 9%-ն է այսօր մնում գազի պահեստարաններում», – ասել է Սիյարտոն Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ վերջին շաբաթներին եվրոպական տնտեսությունում գազի գները աճել են 60%-ով, իսկ նավթի գները՝ 70%-ով։
«Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։ Եվրոպական շուկայում գազի և նավթի ծավալները պետք է մեծացվեն, բայց քանի որ եվրոպական շուկայում չկա ո՛չ արաբական նավթ, ո՛չ ռուսական նավթ, ո՛չ էլ ռուսական գազ, գները կտրուկ կբարձրանան, և այս իրավիճակում Հունգարիայի, հունգարական ընտանիքների և հունգարական տնտեսության համար հետևանքները ողբերգական կլինեն…», – նշել է Սիյարտոն։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպան չի կարող գոյատևել առանց ռուսական նավթի, քանի որ վառելիքի համաշխարհային պակաս է սպասվում։