«Մարդիկ եկել են Ղարաբաղից, էստեղ տղամարդլամիշ են լինում, բայց 44–օրյա պատերազմի ժամանակ, որ ուսումնասիրում ես, մեկը խուճապ տարածող ա եղել, մեկը՝ դասալիք»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, «մեկը խուճապ տարածող է եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող»․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Մարդիկ եկել են Ղարաբաղից, էստեղ, կներեք արտահայտությանս, տղամարդլամիշ են լինում։ 


Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամնաակ։ 


Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, «մեկը խուճապ տարածող է եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող»։ 


«Հիմա հեշտ է Օպերայում կանգնել, դոշ ծեծել», – ասաց Փաշինյանը։ 


Վարչապետը նշեց, որ ինքը չի ասել, որ գեներալները վախկոտ են, այլ ասել է կան վախկոտ գեներալներ և դասալիքներ։ 


Նա հայտնեց, որ կան նաև թալանչի և կոռուպցիայի գործով անցնող գեներալներ։ 


«Մարդիկ թող իրենց փախնելը, թող իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզել են այդպիսի հրամաններ ստանալ», – նշեց Փաշինյանը։


Նա նաև նշեց, որ պետք է «հերոս» բառը պետք է շատ զգույշ օգտագործել, որովհետեև այնքան է օգտագործվել այդ բառը, որ ստացվում է՝ «մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ»:




Leave a Comment