«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ, որի ժամանակ քննարկվել է «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ» հայտարարության նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ԱԺ–ում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ, որի ժամանակ քննարկվել է «Պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ» հայտարարության նախագիծը։
Այն վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու և պետության միջև հարաբերություններում առաջացած լարվածությանը։
Ինչպես լսումների ժամանակ նշեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, վերջին շրջանում ի հայտ են եկել բազմաթիվ երևույթներ, որոնք հարցեր են առաջարկում պետության և ազգային եկեղեցու հարաբերությունների սահմանների վերաբերյալ։
«Սա առաջին հերթին այն մասին է, թե որտեղ է ավարտվում պետության լիազորությունները։ Սա առաջին հերթին վերաբերում է նրան, թե արդյոք երկրում մեր իրավունքը գործում է որպես սահման, թե որպես գործիք», – ասաց Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ եկեղեցին, ինչպես ցանկացած կրոնական կազմակերպություն, ունի իր ներքին կարգն ու կանոնները, և պետությունը չի կարող փոխարինել եկեղեցու ներքին որոշումների ընդունման մեխանիզմները։
Հայտարարությունն առանձնացնում է 4 հիմնական ուղղություն․
Իրավական թափացիկություն․ սա նշանակում է, որ իրավապահ և քննչական մարմինները պետք է ունենան հստակ, հրապարակային չափանիշներ, թե ինչպես են իրենց գործողություններում հաշվառում խղճի ու կրոնի ազատությունը։
Միջազգային իրավական խորհրդատվություն․ նախագիծն առաջարկում է դիմել Վենետեիկի հանձնաժողովին՝ ստանալու հեղինակավոր, մասնագիտական կարծիք, թե ինչ սահմաններ ունի պետական միջամտությունը կրոնական կազմակերպության ներքին կառավարման հարցերում և ինչ չափանիշներով պետք է առաջնորդվեն դատարաններն ու այլ մարմինները նման վեճերում։
Արդարադատության ապաքաղաքականացում․ սա նշանակում է, որ բարձր հնչեղություն ունեցող գործերով պետք է առավել խիստ պահպանվեն դատական անկախության, անաչառության և արդար դատաքննության չափանիշները։
ՄԻՊ-ի ակտիվ դերակատարում․ խղճի և կրոնի ազատության վերաբերյալ անհրաժեշտ է ոչ միայն արձանագրել խնդիրը, այլ նաև գնահատել ռիսկերը և առաջարկել այնպիսի քայլեր, որոնք կկանխեն հետագա միջամտությունը։
Աբրահամյանը նշեց, որ լսումների նպատակն է բարձրաձայնել, որ պետությունը պարտավոր է հարգել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։
Հիշեցեննք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել էր մինչև երկու ամիս ժամկետով: