ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները ապրիլի 2-ին այցելել են «Արմավիր» ՔԿՀ և տեսակցել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին։
Նրանք առանձնազրույց են ունեցել տղայի հետ, ուսումնասիրել փաստաթղթերը և քննարկել բարձրացված հարցերը՝ այդ թվում բժշկական հսկողության ապահովման հետ կապված։
Առանձին ուշադրություն է դարձվել նաև կրթության իրավունքի ապահովմանը։
Միաժամանակ ՄԻՊ-ը կրկին ընդգծել է, որ կալանքը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ այլընտրանքային միջոցները բավարար չեն, իսկ դրա չարաշահումը կարող է վնասել արդարադատության համակարգի նկատմամբ վստահությանը։