Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը դուրս են եկել Hayat Project-ից։ Այս մասին Hayat Project-ը հանդես է եկել հայտարարությամբ․
«Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր սիրելի գործընկերներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով: Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք իրենց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, սիրուն երգեր և վերելք:
Հուսով ենք մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակին
Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարժվում է առաջ՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով»։
Երգչուհի Նարե Հովհաննիսյանն էլ նշել է, որ իր կյանքում նոր փուլ է սկսվում. «Եվ ավարտվում է մի ճանապարհ, որն ինձ շատ բան է տվել: Այլեւս ինձ «Հայաթ»-ում չեք տեսնի: Շնորհակալ եմ բոլորին, ում հետ կիսել եմ այս ճանապարհը: Ժամանակն է անհատական կարիերայի»:
