Երբևէ չեք գտնի այնպիսի հայտարարություն, որտեղ «Տաշիր կապիտալ»-ը, ՀԷՑ-ը հայտարարած կլինեն, որ ամբողջությամբ վերազինել են ենթակայները, վերջացրել, և այլևս խնդիր չունեն։ Այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով Alpha News-ի այն դիտարկմանը, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն ամեն շաբաթ հրապարակում է վատ վիճակում գտնվող ենթակայների լուսանկարները և ասում, որ բաշխիչ ցանցը ծայրահեղ վատթար վիճակում է, ինչպես նաև տեխնիկապես և բարոյապես մաշված վիճակում։
«Երբ վատը ներկայացնում ես, պետք է լավն էլ ներկայացնես։ Հիմա ես առաջարկում եմ ստեղծել եռակողմ հանձնաժողով, այսինքն՝ սեփականատիրոջ ներկայացուցիչները, հանձնաժողովի ներկայացուցիչները և ժամանակավոր կառավարիչի ներկայացուցիչները, և մոնիտորինգ անենք, որի ընթացքում ցույց կտանք, թե ինչ ներդրումներ են կատարվել և ինչքան ենթակայաններ են վերանորոգվել»,- նշել է Ղազինյանը։
Վերջինիս խոսքով՝ 2025 թ-ի վերջին եռամսյակում 2024-ի համեմատ 40 %-ով շատացել են անջատումները։
«Ես առաջարկում եմ նաև, որ այդ հանձնաժողովն ուսումնասիրի անջատումների քանակը, և դուք կտեսնեք, որ իրենք ներկայացնում են իրենց ուզած ինֆորմացիան»,- եզրափակել է Ղազինյանը։