Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի արձագանքի Դոնալդ Թրամփի արտահայտություններին։
«Թրամփի խոսքերը ո՛չ նրբանկատ են, ո՛չ էլ պատշաճ մակարդակի։ Այդ իսկ պատճառով ես չեմ պատասխանելու դրանց»,- ասել է նա:
«Ես չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել: Մենք խոսում ենք չափազանց լուրջ թեմաների մասին, մենք խոսում ենք պատերազմի մասին: Մենք խոսում ենք այսօր մարտի դաշտում գտնվող տղամարդկանց ու կանանց մասին։ Հետևաբար, այն արտահայտությունները, որոնց դուք հղում եք անում, պատասխանի արժանի չեն»,- ասել է Մակրոնը։
Հիշեցնենք` Թրամը հայտարարել էր. «Մակրոնի կինը չափազանց վատ է վերաբերվում նրան։ Նա դեռևս վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»: