Նոր քայլեր՝ Թյուրքական պետությունների կազմակերպության հետագա զարգացման համար. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նոր քայլեր են ձեռնարկելու՝ Թյուրքական պետությունների կազմակերպության հետագա զարգացման համար։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, երբ ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների մասնակիցներին։

«Այսօր Թյուրքական պետությունների կազմակերպությունը ձեռք է բերել մեծ հեղինակություն համաշխարհային մակարդակում, և մեր միջազգային դիրքերն ամրապնդվում են», – ասել է Ալիևը՝ շեշտելով՝ աճում են կազմակերպության հնարավորությունները՝ ազդելու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա։

«Մենք պետք է համատեղ ջանքերով ամրապնդենք մեր դիրքերը»,-հավելել է Իլհամ Ալիևը։

Leave a Comment