Լապորտան նշել է «Բարսելոնայի» տրանսֆերային առաջնահերթությունները



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է տրանսֆերային շուկայում ակումբի ծրագրերի և առաջնահերթությունների մասին։

«Մենք չպետք է տրանսֆերներ իրականացնենք զուտ գնումներ կատարելու համար. մեզ անհրաժեշտ են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր իսկապես պետք են թիմին: Մեզ արդեն հաջողվել է ձևավորել մրցունակ կազմ, ուստի մեր ներկայիս գլխավոր նպատակն առկա ռեսուրսների պահպանումն ու աստիճանական հզորացումն է, այլ ոչ թե շարունակական վերադասավորումները»,- ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ կատալոնական գրանդին վերագրվում է հետաքրքրություն մի շարք բարձրակարգ և թանկարժեք ֆուտբոլիստների նկատմամբ։

Մամուլում հավանական տրանսֆերային թիրախների թվում առավել հաճախ շրջանառվում են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի և Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի անունները:



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment