Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային գիծն արդեն կառուցվում է՝ չնայած Հայաստանում ապաշրջափակում դեռ չի իրականացվել։
«Այս հարցին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ կապի գոյությունը շատ արժեքավոր է նրանց համար», – «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա բացատրել է, որ այս նախագծի գաղափարը մշակվել է շատ ավելի վաղ, երբ Հայաստանի ապաշրջափակման շուրջ Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման մասին քննարկումները դեռ չէին էլ սկսվել։
«Ադրբեջանն իր ընդհանուր սահմանի շատ կարճ հատված ունի Նախիջևանի արևմտյան ծայրում։
Չնայած այն մոտավորապես 17 կիլոմետր է, բայց բավարար է երկաթուղի կառուցելու և Ադրբեջանը Թուրքիայի հետ ուղղակիորեն կապելու համար։ Դրա համար պահանջվում է այս սահմանից մինչև թուրքական Կարս քաղաքը 224 կիլոմետր երկարությամբ նոր երկաթուղի կառուցել», – բացատրել է Օվերչուկը։