02.04.2026 | 13:57
ՈՒշադրություն դարձրեք լուսանկարի ձախ մասում պատկերված սուբյեկտին: Հատկապես՝ դրա տեսքին: Էնպես խոնարհ-ինքնիշխան կանգնած է, կարծես էդ ուրիշ մեկն էր Կայա Կալլասից 15 թե քանի միլիոն եվրո ուզում, որ պայքարի Հայաստանում «ռուսական միջամտության», Ռուսաստանի կողմից, իբր, վարվող «հիբրիդային պատերազմի» դեմ:
Լսեք, կարո՞ղ է Լավրովից էլ մի 20 միլիոն ռուբլի ուզի… Հայաստանում «ԵՄ միջամտության» դեմ պայքարելու համար: Հա, ի՞նչ, սրանցից սպասելի է:
Բա էն մյուս նկարի ձախ անկյունի սուսիկ-փուսիկ, ժողովրդական բառուբանով ասած՝ տափուկ անձնավորությանը, որը, ցավոք, Մհեր անունն է կրում: Նա, էլի, որ Հայաստանի հողերը ադրբեջանական թուրքերին նվիրելու գծով նիկոլի հանձնակատարն է:
Մարդու եղկանքն է գալիս՝ սրանց տեսնելիս:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ