«Մենք կարողացանք այդ քառօրյա պատերազմի ժամանակ հաղթանակ կրել և այն ինչ-որ պլանավորված էր Ադրբեջանի կողմից՝ չիրականացավ։ Այսօր մեր պարտքն է հիշել բոլոր այն տղաներին, ովքեր հերոսական պայքար տվեցին այդ օրերի ընթացքում և այսօր մենք պետք է շարունակենք այն գործը, որը այդ տղաները կիսատ թողեցին»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը։
Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։