Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը խոստովանել է, որ ոչ ոք չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին ՆԱՏՕ-ում, եթե Վաշինգտոնը դուրս գա դաշինքից։
Ապրիլի 1-ին «Telegraph»-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի ՆԱՏՕ- ից դուրս գալու հարցը՝ դաշինքի կողմից Իրանի դեմ գործողությանը օգնել հրաժարվելուց հետո։ Նա ասել է, որ միշտ ՆԱՏՕ-ն համարել է «թղթե վագր» և նշել, որ Ռուսաստանը նույնպես գիտակցում է դա։
«Իհարկե, ոչ ոք չի կարող փոխարինել ամերիկացիներին, քանի որ ՆԱՏՕ-ն կառուցված է դաշինքների վրա։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս հարաբերությունները գործեն», – ասել է նա ETV-ին տված հարցազրույցում։