ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին, ինչպես նաև մյուս դաշնակիցներին՝ ուժով ապաշրջափակելու Հորմուզի նեղուցը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄԷ-ն պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին, ինչպես նաև մյուս դաշնակիցներին՝ ուժով ապաշրջափակելու Հորմուզի նեղուցը, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով երկրի պաշտոնյաներին։
Ըստ ՌԲԿ-ի՝ WSJ-ն տեղեկացել է, որ ԱՄԷ-ն առաջ է մղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը կօրինականացներ նման գործողությունը։ Զուգահեռաբար, էմիրաթցի դիվանագետները կոչ են անում եվրոպական և ասիական պետություններին ստեղծել կոալիցիա՝ Հորմուզի նեղուցում նավագնացության ռազմական պաշտպանության համար։
Թերթը նշել է, որ այս քայլը Արաբական Միացյալ Էմիրությունները կդարձնի Պարսից ծոցի առաջին երկիրը, որը կներքաշվի ռազմական հակամարտության մեջ՝ տարածաշրջանի պետությունների ուղղությամբ Իրանի հարվածների մեկնարկից հետո։ ԱՄԷ-ի անանուն ներկայացուցիչը WSJ-ին հայտնել է, որ երկիրը վերանայել է նեղուցի անվտանգության ապահովմանն աջակցելու իր հնարավորությունները, ներառյալ՝ ականազերծումը։