
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել,
«Շենգավիթի Չարբախ թաղամասում կառուցվում է Արթուր Աբրահամի անվան շքեղ դպրոցը: Բացի այն, որ այս քայլով մեր գնահատանքն ենք հայտնում մեր անվանի բռնցքամարտիկին, նաև կառուցում ենք մի մարզահամալիր, որի նմանը երբեք չի եղել Շենգավիթ վարչական շրջանում: Արժևորենք մեր մարզիկներին»: