«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմի վաճառելու համար օբյեկտիվ պատճառներ չկան․ Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմի վաճառելու համար օբյեկտիվ պատճառներ չկան։

Ռուսաստանի փոխվարչապետը, անդրադառնալով ՀԷՑ-ի հետ կապված միջադեպին, նշել է՝ Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքով, այլ գորով։

«Իսկ դրանք ցույց են տալիս, որ սկզբում խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ այժմ բարձրացվում է երկաթուղային կոնցեսիայի հարցը»,- հավելել է նա։

Leave a Comment