Ժամանակ առ ժամանակ տեղումներ. Երեւանի ամենատաք եւ ամենացուրտ ապրիլի 2-ը

Այսօր՝ ապրիլի 2- ին, կեսօրից հետո հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Ցերեկը՝ +15 +17, երեկոյան՝ +9 +11, գիշերը՝ +6 +8։

Մայրաքաղաքում ամենատաք ապրիլի 2-ը գրանցվել է 1955 թվականին՝ 27.5°C, ամենացուրտը՝ 1985 թվականին՝ — 4.1°C։

Leave a Comment