ԴՈՒ Ի՞ՆՉ ՊԱՏԱՐԱԳ ԼՍՈՂ ԵՍ, ՍԻՐՏԴ ՀՈՎԱՑԱ՞Վ… ԵԿԱՐ, ՈՐ ԱՊԱԿԱՆԵՍ. ԴԱՎԻԹԸ ՉՊԵՏՔ Է ՄՆԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այդ օրը բազմամարդ եկեղեցի գնալու որոշումը Նիկոլ Փաշինյանն ինչի՞ է կայացրել: Դա սադրանք էր, այլ բան չեմ կարող մտածել: Էդ ի՞նչ անհարգալից վերաբերմունք էր հավատացյալների նկատմամբ, էդ ի՞նչ արտոնյալ վիճակ էր, որ պիտի գնաս, ճեղքես, պատարագին մասնակից էդքան մարդկանց անհարմարություն պատճառես, որ առջևում կանգնես… Դու ո՞վ ես, որ առջևում կանգնես, կամ դու ի՞նչ պատարագ լսող ես…  Պատարագ լսողը վերջին շարքից էլ կլսի: Ու հետո սենց վարվես 18-ամյա դպրոցականի հե՞տ: Եկավ, որ ապականի այն վայրը, ուր սեր կար, որ հագուրդ տա իր դիվահար մտքերին: Այդ օրը եկեղեցում միայն ինքն էր պաշտպանված, մնացած բոլորն անպաշտպան էին:

Եկեղեցում մարդկային էդ խտության մեջ ինչի՞ ես առաջ գնում, ինչո՞ւ ես էդքան մարդու նեղություն տալիս:

Ո՛չ հարգանք ունի, ո՛չ կուլտուրա: Դու եկեղեցու հետ ինչպե՞ս ես վարվել, որ երես ունես, գնում ես եկեղեցի: 

Հիշեցնենք. ՆԳՆ-ն իր հաղորդագրությամբ հաստատել էր, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցի գնացել էր ոչ թե՝ որպես հավատացյալ, այլ՝ «քաղաքական գործունեություն ծավալելու»:

  • Եկեղեցում ի՞նչ քաղաքական գործունեություն ես ծավալում… Ես այսպիսի ստորացված Քննչական կոմիտե, որ անվերապահորեն ենթարկվի, չեմ տեսել: Այսինքն՝ անուղեղների մի հավաքածու ենթարկվում է դիվահար մարդու մտքերին: Ոչ մի համակարգ չի գործում, ո՛չ դատախազություն, ո՛չ այլ իրավապահ համակարգ: 
  • Խուզարկություն անում է, որ մարդկանց ստորացնի: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հանրային պարսավանքի ենթարկված դատավոր է: Գիտենք՝ ով է եղել նախկինում, ով է հիմա: Ժամանակին էլ ուզում էին Հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակել:
  • Ամբողջ օրը խոսում են Ռոբերտ Քոչարյանի՝ «Պապլավոկի» դեպքի մասին: Սա ինչո՞վ է տարբերվում «Պապլավոկի» դեպքից, ընդամենը, որ մարդ չի՞ մահացել: 
  • Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանի, մյուս մերժվածների պահվածքը մի բանի մասին է խոսում՝ հանրությանը մեսիջ են փոխանցում՝ ինչ ուզենանք՝ կանենք: Հանրային վերահսկողությունը բացակայում է: Մեկը չկա, որ ասի՝ էս ի՞նչ եք անում: Երեխայի հարց է, 18 տարեկան դպրոցականի: Իրենց աջակից խմբերը ոչինչ չունե՞ն ասելու:
  • Ես մտածում էի՝ մարտի 1-ից հետո ավելի ծանր վիճակում չեմ լինի, ամեն ինչից տեղյակ եմ, բայց որ էս կարգի անբարո վիճակի ականատես կլինեմ, որ ուզենամ հայհոյել, չեմ պատկերացրել:
  • Ես չգիտեմ՝ ինչ է լինելու, միայն գիտեմ՝ չպետք է թույլ տալ, որ տղան մնա կալանավորված:
  • Մնացական Մարտիրոսյանի համար մարդկային ոչ մի արժեք գոյություն չունի: Դրանում մենք համոզվել ենք վաղուց: 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի 18-ը նոր է լրացել, երեխան հիվանդ է, անգամ դա հաշվի չի առել: Ինչի՞ համար ես կալանավորել էս տղային, ի՞նչ է եղել Նիկոլ Փաշինյանին, անգամ իր թիկնապահն է փաստորեն իր ցուցմունքում ասել, որ երեխան չի խփել, տուժող էլ չկա, կալանավորել ես, որ Փաշինյանի սիրտը հովանա՞: Ես չեմ հավատում, որ Մնացական Մարտիրոսյանի վրա ինչ-որ բան կարող է ազդել: Էնքան թուքումուր է կերել, էնքան բան են ասել իրեն այս տարիների ընթացքում: Ինչպես պատվեր կատարել է, այնպես շարունակում է կատարել:
  • Քաղհասարակության ներկայացուցիչներն ի՞նչ խղճով են նայում էս ամեն ինչին: 
  • Ազգին շատ անհարիր է այս որակի ղեկավարներ՝ անմակարդակ, հայհոյախոս, այս կարգի բառապաշար ունեցող: Հիշե՛ք՝ մետրոյում ինչ տեղի ունեցավ արցախցի Արմինե Մոսիյանի հետ: Բոլորս տեսանք՝ ինչ արեց նույն Փաշինյանը, հետո ասաց՝ նման բան՝ «փախածներ», չեմ ասել: Հետո իբր ներողություն խնդրեց, մտածեցինք՝ դաս է քաղել, բայց մի քանի օր հետո տեսանք՝ ինչ արեց Սուրբ Աննա եկեղեցում: Իրենք այնքա՜ն խղճուկ են հիմա՝ որպես մարդ ու ղեկավար, գոյություն չունեն: Միայն իշխանություն ունեն: Իրենց խոսքը ոչ մեկի համար արժեք չունի, բայց չեն հեռանում, մենք պետք է հեռացնենք:

  • Արցախցի կանանց արժանապատվությունն անխոցելի է: Ես հարյուրավոր արցախցի կանանց հետ եմ շփվել: Եվ Արմինե Մոսիյանն իր որդու հետ մետրոյում շատ արժանապատիվ կերպով պատասխանեց Նիկոլ Փաշինյանին:
  • Էս կուտակումը դուրս է գալու, ես շատ եմ վախենում դրանից: Սոցհարցումներով հասարակության մինչև 80%-ը տառապում է Արցախի կորստից, բայց այս մարդն արգելում է մեզ անգամ Արցախ բառն ասել, անգամ 44-օրյա պատերազմի այդ ողբերգական օրերին թույլ չէին տալիս զոհերի դագաղների վրա փռել Արցախի դրոշը… Հիմա ենք հասկանում, թե ինչու էին այդպես վարվում… Բազմաթիվ մարդիկ են այդ մասին ահազանգել մեզ այդ օրերին: Արցախցիները, ամեն ինչ կորցնելով, իրենց համար առաջին հերթին ցավալին հայրենիքի կորուստն է, ու այդ հայրենիքի համար զոհված տղայի դագաղին Արցախի դրոշը չպե՞տք է լինի… Ես Արմինե Մոսիյանին հասկանում եմ. հավատացե՛ք, այդպիսին են արցախցիները, նրանք բոլորն են այդպիսին: Ես արցախցի կնոջ եմ հանդիպել, ով տեղահանվելուց առաջ ամուսնու զինվորական հագուստը, պատվոգրերը, մեդալները շարել է սեղանի վրա, որ թուրքը մտնի, տեսնի՝ ում տուն է մտել 
  • Նիկոլ Փաշինյանն ակնհայտ գնացել է ու ամեն ինչ խառնել իրար, երբ նույն այդ Դավիթ Մինասյանը, աղոթարանը ձեռքին, վայելում էր եկեղեցում թևածող սերը Ծաղկազարդի տոնի առթիվ: Այդ օրը ես եղել եմ Եկեղեցում, Էջմիածնում էի, սերն ամենուր էր, ու ես հուսով եմ՝ Դավիթի մեջ այդ սերը կմնա… Դավիթը պետք է ազատ արձակվի: Ոչ ոք չի տուժել, սրա դեմ պետք է հանրային ընդվզում լինի, մարդիկ, ընկերները պետք է սա չհանդուրժեն… 

Նիկոլ Փաշինյանի կինը հերթական գրառումն էր երեկ արել՝ այս անգամ անդրադառնալով արցախցի գնդապետ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին: 

Հայտնի «Էրատո» ջոկատի պարագլուխ Աննա Հակոբյանը գրել էր.

«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, և իհարկե տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»: 

  • Աննա Հակոբյանը գիտի՝ ով որտեղ է կռվե՞լ: Ո՞վ է Աննա Հակոբյանը, ո՞ւմ է հետաքրքիր Աննա Հակոբյանի կարծիքը: Ի՞նչ արժեք ունի նրանց քծնողների խոսքը: Մերժումը համընդհանուր է: Ո՞վ կհիշի Աննա Հակոբյանին, եթե նա գրառումներ չանի: Պետք է մերժենք, թույլ չտանք նրանց վերարտադրությունը: Էս ի՞նչ են սարքել Հայաստանը: Մենք այսպիսի Հայաստանում չենք ապրել: Ոչ մի արժեք չկա: Այսինքն՝ եթե Աննա Հակոբյանին ատչյոտ չեն տվել, ուրեմն էդ մարդը չի կռվե՞լ:
  • Այս համատարած ատելությունն ու ժողովրդին պատերազմով սպառնալն ընտրություններից 2 ամիս առաջ՝ արդեն պետք է լիներ դիտորդական առաքելությունների ուշադրության կենտրոնում: Ինչո՞ւ հայտարարություն չեն անում, սա ճնշում չէ՞ ընտրական գործընթացի վրա, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ժողովրդին սպառնում պատերազմով:

  • Հայտնի դիտորդական առաքելություն էր եկել Երևան՝ Քեննեթ Ռոթի գլխավորությամբ, որ 30 տարի Human Rights Watch-ի ղեկավարն է եղել: Դանիել Իոաննիսյանն էլ ասում էր՝ ովքեր են որ, դաշնակամետ են, ի՞նչ ընտրություններ հսկող են, երբ միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպաններն են ներգրավված այդ խմբում: Նրանք գալու են ու վերահսկելու են ընտրությունները: Բայց մի՞թե այս իրավիճակում հնարավոր է խոսել արդար ընտրական գործընթացի մասին: 
  • Միջազգային իրավունքը մի օր վերադառնալու է, ամեն ինչին պատասխան տրվելու է, ու այսօր կատարվողը մոռացության չի մատնվելու: Իզուր է Նիկոլ Փաշինյանը մտածում, որ թուրն ամեն տեղ կտրելու է, մի օր էլ չի կտրելու: Բայց նա պարտավորություններ ունի իրեն իշխանության բերող կենտրոնների առաջ, սմերտնիկի կարգավիճակում է, այլ բան չի կարող անել արդեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment