ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ եթե Ռուսաստանը փորձ ունի «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում, ապա Հայաստանը պատրաստ է օգտվել այդ փորձից։

«Ռուսաստանը լայն հնարավորություններ ունի, սակայն սա երկկողմանի հարց է։ Եթե կա համապատասխան հետաքրքրություն և անհրաժեշտություն, Ռուսաստանը պատրաստ է արձագանքել, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության, կիբեռհանցավորության դեմ պայքարի և միջազգային հարթակներում համագործակցության ուղղություններով», – ճեպազրույցի ընթացքում նշել է Զախարովան։

Leave a Comment