Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով


Երեկ Մոսկ­վա­յում՝ Հա­յաս­տա­նի դես­պա­նա­տան շեն­քի մոտ, տե­ղի է ունե­ցել «Մենք Էջ­մի­ած­նի հետ ենք» ակ­ցի­ան, որին մաս­նակ­ցել են հայ հա­մայն­քի հա­րյու­րա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Մար­դիկ եկել էին ազ­գա­յին դրոշ­նե­րով ու պաս­տառ­նե­րով, հնչում էին մի­աս­նու­թյան, հա­մե­րաշ­խու­թյան և Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցուն սա­տա­րե­լու կար­գա­խոս­ներ։ Մաս­նա­կից­նե­րը շեշ­տում էին, որ Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին ավե­լի քան 1700 տա­րի շա­րու­նա­կում է մնալ հո­գև­որ հե­նա­սյուն և ազ­գա­յին ինք­նու­թյան խորհր­դա­նիշ։ Ելույթ­նե­րում հնչում էր այն միտ­քը, որ հենց Եկե­ղե­ցին է օգ­նել ժո­ղովր­դին հաղթահարել պա­տե­րազմ­նե­րը, փոր­ձու­թյուն­ներն ու ող­բեր­գու­թյուն­նե­րը, նե­րա­ռյալ Ցե­ղաս­պա­նու­թյու­նը, և այ­սօր կրկին հայտն­վել է հան­րա­յին ուշադ­րու­թյան կենտ­րո­նում։
Հա­վաք­ված­ներն իրենց դժգո­հու­թյունն են հայտ­նել հո­գև­ո­րա­կան­նե­րի և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­նե­րի ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի ու կա­լա­նա­վո­րում­նե­րի կա­պակ­ցու­թյամբ, որոնց թվում են Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու սրբա­զան­ներ Մի­քա­յել Աջա­պա­հյա­նը, Ար­շակ Խա­չատ­րյա­նը, Մկրտիչ Պռո­շյա­նը, Բագ­րատ Գալս­տա­նյա­նը, ինչ­պես նաև բա­րե­րար Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը։ Հան­րա­հա­վա­քի մաս­նա­կից­նե­րի պա­հանջ­նե­րի թվում են ձեր­բա­կալ­ված­նե­րի ազատ ար­ձա­կու­մը, ծխա­կան­նե­րի նկատ­մամբ ճնշում­նե­րի դա­դա­րե­ցու­մը, քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րից հրա­ժա­րու­մը և ապա­գա ընտ­րու­թյուն­նե­րի հա­մար թա­փան­ցիկ պայ­ման­նե­րի ապա­հո­վու­մը։
Ակ­ցի­ա­յի առանց­քա­յին բա­նա­խոս­նե­րից մե­կը հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Մի­կա Բա­դա­լյանն էր։ Իր ելույ­թում նա նշել է. «Կա­թո­ղի­կո­սի և Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու աջակ­ցու­թյանն ուղղ­ված մեր ստո­րագ­րա­հա­վա­քի նա­խա­ձեռ­նու­թյու­նը եր­կու­սու­կես շա­բաթ­վա ըն­թաց­քում հա­վա­քել է ավե­լի քան 100 հա­զար ստո­րագ­րու­թյուն։ Սա ցույց է տա­լիս, որ հա­սա­րա­կու­թյունն ակ­տի­վո­րեն ար­տա­հայ­տում է իր դիր­քո­րո­շու­մը»։ Նա ընդգ­ծել է, որ ստո­րագ­րա­հա­վաքն իրա­կա­նաց­վում է Armspyurk.com կայ­քում, որ­տեղ ամեն օր գրանց­վում է պե­տի­ցի­ա­յի մաս­նա­կից­նե­րի թվի աճ։ 
Ելույթ ունե­ցող­նե­րի թվում էին նաև հո­գև­ո­րա­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, այդ թվում՝ Լև­ոն Մու­կա­նյա­նը Ռու­սաս­տա­նի և Նոր Նա­խի­ջև­ա­նի հա­յոց թե­մից և տեր Գև­որգ Վար­դա­նյա­նը։ Նրանք խո­սել են Էջ­մի­ած­նի՝ որ­պես հո­գև­որ կենտ­րո­նի և հայ ժո­ղովր­դի հա­մախմբ­ման խորհր­դա­նի­շի նշա­նա­կու­թյան մա­սին։
Կազ­մա­կեր­պիչ­նե­րը շեշ­տել են, որ մոս­կո­վյան ակ­ցի­ան ավե­լի լայ­նար­ձակ ար­շա­վի մի մասն է, որն ուղղ­ված է Սփյուռ­քի մո­բի­լի­զաց­մա­նը և Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու շուրջ ստեղծ­ված իրա­վի­ճա­կի վրա ուշադ­րու­թյուն հրա­վի­րե­լուն։ Ստո­րագ­րա­հա­վա­քը շա­րու­նակ­վում է, իսկ նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­նե­րը, նրանց խոս­քով, կրե­լու են շա­րու­նա­կա­կան բնույթ։

Leave a Comment