
Երևանը գիտի, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է, բայց այս գործընթացները դեռևս չեն հասել այն կետին, երբ անհրաժեշտ է ընտրություն կատարել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։
Նա պատասխանել է Ռուսաստանի նախագահի կողմից միաժամանակ երկու մաքսային միություններում գտնվելու անհնարինության մասին արված դիտողություններին։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները երբեք կասկածի տակ չեն դրվի և ընդունել է Ռուսաստանի կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։