1 ապրիլի 2026 – 19:18 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանում տեսնում են ՀՀ-ի՝ ԵՄ հետ փոխգործակցության զարգացման շուրջ քննարկումները և հանգիստ են վերաբերվում դրան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընթանում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկում։ Մենք դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ ստանալ երրորդ երկրների հետ համագործակցությունից», — նշել է Պուտինը ռուս-հայկական բանակցությունների ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է, թե Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրոպական միությունը ժամանակի ընթացքում կկարողանան լուծել առկա վեճերը։
Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանի միաժամանակյա մասնակցությունը ԵԱՏՄ-ի և Եվրոպական միության մաքսային համակարգերին անհնար է տնտեսական պատճառներով։
«Երբևէ, գուցե տարիներ անց, մենք՝ ԵՎրԱզԷՍ-ը և Եվրամիությունը, հույս ունեմ, որ այդպես էլ կլինի ի վերջո, ապրում ենք նույն մայրցամաքում, կկարողանանք կարգավորել (վիճելի հարցերը – խմբ.)։ Բայց երբ դեռ ուկրաինական ճգնաժամից առաջ մենք փորձում էինք եվրոպացիների հետ պայմանավորվել համատեղ աշխատելու մասին, ոչինչ չստացվեց։ Նրանք գրեթե յուրաքանչյուր հարցում, ինչպես ինձ այն ժամանակ թվում էր, նույնիսկ մանր հարցերում, շատ կոշտ դիրք են զբաղեցնում», — ասել է Պուտինը։
Փաշինյանն իր հերթին ասել է, որ Երևանում գիտակցում են, որ անդամությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է:
Փաշինյանը Մոսկվայում է աշխատանքային այցով: