«Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին։ Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մենք շարունակելու ենք պատրաստակամ լինել Երևանի հետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղղությամբ։Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչ վերաբերում է Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների խորացմանը, ապա Մոսկվայում հանգիստ ենք վերաբերվում Հայաստանում այդ թեմայի շուրջ ընթացող քննարկումներին։ Սակայն պետք է ընդգծեմ, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է»։