Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԵՄ-ում․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին։ Այս մասին նա խոսել է Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին քննարկմանը, սակայն միաժամանակ ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում գտնվելն անհնար է»,- ասել է ՌԴ նախագահը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է՝ հասկանում է, որ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ։ «Առայժմ ինչպիսի օրակարգ կա, բավարարում է և համատեղելի է։ Եթե կգա պահը, որ չեն համատեղվի, Հայաստանի ժողովուրդն իր որոշումը կկայացնի։ Անշուշտ, դա չպետք է լինի՝ վնասելու հայ-ռուսական հարաբերություններին»,- ասել է Փաշինյանը։

Պուտինը նշել է, որ ցանկալի է, որ բոլոր ռուսամետ ուժերը մասնակցեին ընտրություններին։

«Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին նախընտրական քարոզարշավի ֆոնին, սակայն հույս ունի, որ դա չի խանգարի երկու երկրների հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահը:

Leave a Comment