Արման Ծառուկյանը որոշել է յուրահատուկ կերպով նշել ապրիլի 1-ը՝ ծիծաղի և հումորի օրը։
Ծառուկյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է գովազդային պաստառ, որտեղ գրված է թեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար իր և Իլիա Թոփուրիայի միջև սպասվող մենամարտի մասին։
Լուսանկարին կից Արման Ծառուկյանը կատարել է հետևյալ գրառումը.
«Կարծում եմ՝ սա իմ հաջողակ օրն է։ Շուտ ապաքինվիր, Ջասթին»։