Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո այսօր՝ ապրիլի 1–ին, 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնել է
փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Դավիթը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է։ Երեխային ծանր վիճակում շտապօգնությունով տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն, հիմա փաստաբաններով գնում ենք այնտեղ։ Այս երեխայի համար գիտակցության ամեն կորուստը մահ կարող է արժենալ։ Նա ունի չբացահայտված ալերգիա, նույնիսկ վալերիանկայից կարող է մահանալ։ Մենք հիմա նույնիսկ չգիտենք` այդ մասին վկայող թղթերը նրանց մոտ է»,– ասել է փաստաբանը։