
Երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց, ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանը նշել է, որ նա գիտակցությունը կորցրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ճանապարհին։
Քրեակատարողական ծառայությունից եւս ԶԼՄ-ներին հաստատել են, որ Դավիթ Մինասյանը վատացել է՝ «Արմավիր» ՔԿՀ չհասած։
Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց, համացանցում տարածված տեսանյութից երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում հարվածել նրան։