ՖԻԴԵ-ի դասակարգման տղամարդկանց և կանանց աղյուսակներում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 6 գրոսմայստեր:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Շանթ Սարգսյանը (69-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (92-րդ տեղ), Արամ Հակոբյանը (96-րդ տեղ):
Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի դարձյալ 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյան (45-րդ տեղ), Մարիամ Մկրտչյան (69-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (74-րդ տեղ):

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 21-րդն է:

Leave a Comment