1 ապրիլի 2026 – 15:11 AMT
PanARMENIAN.Net – Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի, ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանը 6 ներկայցուցիչ ունի:
Տղամարդկանց աղյուսակում ընդգրկվել են Շանթ Սարգսյանը (69-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (92-րդ տեղ) և Արամ Հակոբյանը (96-րդ տեղ)։ Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Մագնուս Կարլսենը, հայտնում է Արմենպրեսը:
Կանանց վարկանիշային աղյուսակում ևս Հայաստանը ներկայացված է երեք շախմատիստով՝ Էլինա Դանիելյան (45-րդ տեղ), Մարիամ Մկրտչյան (69-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյան (74-րդ տեղ)։ Կանանց աղյուսակի առաջատարը չինացի շախմատիստուհի Հու Յիֆանն է։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը ներկայում հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը։