Ապրիլի կենսաթոշակների վճարումը սկսվել է՝ բարձրացված չափերով

Ապրիլի կենսաթոշակների վճարումը սկսվել է՝ բարձրացված չափերով

1 ապրիլի 2026 – 13:32 AMT

PanARMENIAN.Net – Սկսվել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը, հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Դրանք կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով` բացառապես անկանխիկ եղանակով:

«Մինչև ապրիլի 1-ը հենաշարժական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են: Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել` բանկային քարտը առաքելու համար:

Այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն ստացել իրենց բանկային քարտերը, կարող են զանգահարել 114 զանգերի կենտրոն կամ իրենց տվյալները ուղարկել 114@socservice.am էլ. հասցեին` նշելով հետադարձ կապի միջոցը:

Իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ գրեթե բոլոր թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

Leave a Comment