
Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ վաստակավոր մանկավարժ Պետրոս Բեդիրյանը։
Նա ապրիլի 7-ին կդառնա 95 տարեկան։ Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, սովորել է Կիպրոսի Մելգոնյան հաստատությունում։
1952 թվականին ավարտել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։
Հայոց լեզու եւ գրաբար է դասավանդել մանկավարժական ինստիտուտում, Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանումում, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում։
Պետրոս Բեդիրյանի գիտական հետազոտության թեմաներն էին լեզվաբանությունը, դարձվածաբանությունը, բառագիտությունն ու ստուգաբանութունը։
Նրա աշխատանքի 53 տարիների արդյունք է «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը»։ Այն ներկայացնում է հայերեն գրական, խոսակցական, բարբառային 25.310 դարձվածքներ։