Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը շարունակում է կապ պահպանել ԱՄՆ ԿՀՎ-ի հետ՝ Իրանի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Այո, մենք կապ ենք պահպանում Կենտրոնական հետախուզական վարչության հետ», – ասել է նա։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը խորհրդակցում է տարբեր երկրների հետ՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամը լուծելու վերաբերյալ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան նաև մշտական կապի մեջ է իրանական կողմի և Իրանի ղեկավարության հետ։
