Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի թիկնապահի հետ վիճած Դավիթ Մինասյանի նկատմամբ Քննիչի միջնորդությունը և կալանավորեց նրան երկու ամսով։
«Մեր հույսերը հօդս ցնդեցին։ Բառեր չեմ իկարողանում գտնել` ասելու. սա է մեր իրականությունը։ 12-դ դասարաիննի աշակերտի նկատմամբ գտան, որ պիտի անպայման կալանք կիրառվի։ Էս ունենք, պետք է գնանք առաջ, պայքարենք մինչև վերջ»,- ասաց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Դավիթը մարտական, հանգիստ, տղամարդավարի պահվածք դրսևորեց և հուսամ՝ կդրսևրի ամբողջ ընթացքում, և արդարությունը կհաղթի»,- հավելեց փաստաբանը։
Անդրադառնալով քննիչների ներկայացրած միջնորդությանը՝ ասաց․ «Այն միջնորդությունից, ինչ ներկայացվել էր, պաշտպանական խումբը քարը քարին չի թողել․ ոչ մի բան չի մնացել էդ միջնորդությունից։ Բայց ունենք այն, ինչ ունենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։