Եվրամիությունն Ուկրաինային 80 մլն եվրո է հատկացրել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից, հայտնել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթն արդեն պատրաստ է։ «Այս պատերազմն ավարտելու ճանապարհը Մոսկվայի հետ առճակատումն է, այլ ոչ թե նրան պարգևատրելը։ Մենք էլ ավելի կսեղմենք օղակը, հատկապես Ռուսաստանի ստվերային նավատորմի շուրջ»,- ասել է նա՝ Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։