Փաշինյանին հարվածել փորձելու համար ձերբակալված 18-ամյա տղան 2 ամսով կալանավորվեց

18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Նա ձերբակալվել էր կիրակի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո, երբ, ըստ իրավապահների, փորձել էր հարվածել Փաշինյանին:

Հիշեցնենք՝ կիրակի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։

Leave a Comment