Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող ենթակառուցվածքային թիրախներին։ Այս մասին հայտնել է IDF-ի մամուլի քարտուղարի գրասենյակը։
«IDF-ն վերջերս ավարտել է Թեհրանում գտնվող իրանական ահաբեկչական ռեժիմի ենթակառուցվածքային թիրախների վրա լայնածավալ հարվածների շարք», – ասվում է հայտարարության մեջ։