Քննչական կոմիտեն եկեղեցու միջադեպի գործով այսօր վաղ առավոտից կրկին խուզարկել է երկվորյակ եղբայրների բնակարանը: Այս մասին հայտնել է «Հրապարակ»-ը՝ հիշեցնելով, որ ձերբակալությունից հետո ևս խուզարկություն էր արել և ոչինչ չէր հայտնաբերեվել:
Նշենք, որ եղբայրներից Միքայելը երեկ ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և գրավ, իսկ Դավիթ Մինասյանի կալանքի մասին որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 12:00-ին: