Ariana News. Աֆղանստանում ջրհեղեղների և սողանքների պատճառով զոհվել է ավելի քան 40 մարդ

Աֆղանստանում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, 66-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային վարչությանը։

Գործակալությունը նշել է, որ մարտի 25-ից երկրում վատ եղանակային պայմանները վնասել են ընդհանուր առմամբ 476 տուն և ողողել մոտ 290 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։

Leave a Comment