Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով – Նորություններ 01.04.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով:

«Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։

Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը և ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր և երջանկություն:

Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի:

Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի և արարման համար»,- ասվում է ուղերձում:

 

Leave a Comment