
Իրանի մայրաքաղաքի ուղղությամբ իրականացված ավիահարվածներից մեկի հետևանքով սպանվել է Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին, հաղորդում է Al Hadath-ը։ Իրանի իշխանությունների կողմից պաշտոնական հայտարարություն դեռ չկա։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էսհաղիի և ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի զոհվելու մասին։