Միլիարդատեր պաշտոնյան, որը միլիոնավոր եկամուտներ ունի նաև բնամթերքով. «Ժողովուրդ»

Ծախսերի մասով Արման Ավետիսյանը նշել է 2,500,000 դրամ՝ հանգստի ճանապարհածախսի և կեցության համար, 6,182,681 դրամ՝ վարկի մարման վճարումների համար և 7,480,000 դրամ՝ մեկանգամյա ծախսերի տեսքով։

Սակայն ընտանիքի իրական գույքային պատկերը ամբողջանում է հատկապես կնոջ՝ Մերի Սարգսյանի հայտարարագրով, որտեղ ծավալներն ավելի խոշոր են։ Մերի Սարգսյանը 2024 թվականին հայտարարագրել է արտադրական և հասարակական նշանակության շինություններ, բնակարաններ, ավտոտնակներ և հողամասեր։ Այդ գույքերը տեղակայված են Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Դիլիջանում և Ծաղկաձորում։ Դրանց մի մասը ձեռք է բերվել նվիրատվությամբ, մյուս մասը՝ գնմամբ, տարբեր տարիների ընթացքում՝ 2010-ից մինչև 2024 թվականը։ Տարվա վերջի դրությամբ Մերի Սարգսյանի անունով առկա է եղել 12 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են՝ Երևանում գտնվող 1/2 բաժնային արտադրական շինություն, Երևանում գտնվող 4 հասարակական շինություն, հասարակական նշանակության շինություններ Դավթաշենում, Դիլիջանում և Կենտրոնում, ավտոտնակ և բնակարան Կենտրոնում, ինչպես նաև հողամասեր Ծաղկաձորում, Էրեբունիում և Դավթաշենում։

Մերի Սարգսյանը հայտարարագրել է նաև Շոբա ՍՊԸ-ին տրված և վերադարձված 67,000 ԱՄՆ դոլարի փոխառություն։ Նրա բանկային ավանդները կազմել են 619,180 դրամ, հաշիվների մնացորդները՝ 16,344,045 դրամ, 20,325 ԱՄՆ դոլար և 34.49 եվրո։ Կանխիկ միջոցները ևս խոշոր են՝ 74,500,000 դրամ, 48,500,000 դրամ և 115,000 ԱՄՆ դոլար։

Մերի Սարգսյանի տարեկան եկամուտները հասել են 218,560,374 դրամի, իսկ բնամթերային ձևով ստացված եկամուտը կազմել է 346,428,000 դրամ։ Նա նաև հայտարարագրել է 65,540.61 ԱՄՆ դոլար վարկի մնացորդ և 70,275,000 դրամ վարկի մայր գումար։ Ծախսերի մասով նշել է 8,000,000 դրամ հանգստի համար, 9,101,000 դրամ վարկի մարման վճարումներ և 63,311,091 դրամ մեկանգամյա ծախսեր։

Կնոջ հայտարարագրում առանձին ուշադրության է արժանի նաև թանկարժեք գույքը։ Մերի Սարգսյանը հայտարարագրել է ժամացույցներ՝ 17,900 ԱՄՆ դոլար արժողությամբ՝ 2024 թվականին, որը ձեռք է բերել Դուբայ մոլից, և 17,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեկ այլ ժամացույց, ձեռք բերված 2023 թվականին։

Խնդրահարույց հարցադրումներ.
Արման Ավետիսյանի և Մերի Սարգսյանի հայտարարագրերը վկայում են ոչ միայն մեծ ունեցվածքի, այլ նաև կապիտալի բազմազան աղբյուրների մասին։ Եթե պաշտոնյայի աշխատավարձը տարեկան կազմում է շուրջ 11.5 մլն դրամ, ապա ընտանիքի ընդհանուր հայտարարված ակտիվները, դրամական միջոցներն ու գույքային հիմքը բազմակի անգամ գերազանցում են այդ չափը։

Իհարկե, սա ինքնին դեռ իրավական խախտման ապացույց չէ, բայց ակնհայտորեն հարցեր է առաջացնում գույքի ձևավորման աղբյուրների, ընտանիքի ֆինանսական շարժերի ծագման, նվիրատվությունների և ժառանգությունների ծավալի, ինչպես նաև բիզնես մասնակցությունների իրական տնտեսական բովանդակության վերաբերյալ։

Առանձնապես ուշագրավ է, որ ընտանիքի գույքային հիմնական ծանրությունը զգալիորեն կենտրոնացած է ոչ միայն պաշտոնյայի, այլ նաև կնոջ հայտարարագրի վրա։ Սա հաճախ կիրառվող սխեմա է, երբ պաշտոնատար անձի ընտանիքի ընդհանուր ակտիվները փաստացի բաշխվում են ընտանիքի տարբեր անդամների միջև, սակայն հանրային հետաքրքրության տեսանկյունից գնահատման առարկան պետք է լինի ոչ թե առանձին անհատների, այլ ամբողջ ընտանիքի համակցված ֆինանսական պատկերը։

Եվ խնդիրն ոչ միայն ունեցվածքի չափն է, այլ դրա ձևավորման տրամաբանությունը, համադրելիությունը պաշտոնեական կարգավիճակի հետ և հանրային վերահսկողության անհրաժեշտությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը փաստում է, որ պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը խոշոր է, բազմաշերտ և պահանջում է առավել խորքային հանրային ու ինստիտուցիոնալ ուշադրություն»։

Leave a Comment