Իրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան ՏՏ ընկերությունների գրասենյակներին

Իրանը սպառնացել է հարվածել Apple-ի, Microsoft-ի, Google-ի և Tesla-ի գրասենյակներին: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ապրիլի 1-ի երեկոյան կսկսի հարձակումը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների գրասենյակների վրա։

Իրանը մեղադրում է այս ընկերություններին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին աջակցելու մեջ: Ըստ ԻՀՊԿ-ի՝ այս ընկերությունների տեխնոլոգիաները (հատկապես արհեստական բանականությունը) օգտագործվում են իրանցի առաջնորդների և զինվորականների տեղորոշման ու թիրախավորման համար:

Ցուցակում ներառված է 18 ընկերություն: Դրանց թվում են Apple-ը, Microsoft-ը, Google-ը, Tesla-ն, Meta-ն, IBM-ը, HP-ն, Intel-ը, Nvidia-ն, Boeing-ը, General Electric-ը, JP Morgan-ը և Cisco-ն:

Իրանական կողմը հորդորել է Մերձավոր Արևելքում գտնվող այս ընկերությունների գրասենյակների աշխատակիցներին անհապաղ լքել իրենց աշխատավայրերը, իսկ մոտակայքում բնակվող քաղաքացիներին՝ հեռանալ առնվազն 1 կիլոմետր շառավղով: 

Leave a Comment