
Երևան քաղաքում՝
Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 26.2°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա – 6.5°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 9.7°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։